կարևոր
493 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-18 00:18
Հասարակություն

Տավուշի թեմի Թեմական պատգամավորական ժողովի հայտարարությունը

Ամենայն խստությամբ դատապարտում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթներով ապրող և արարող յուրաքանչյուր անհատի նկատմամբ իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից նախաձեռնվող ցանկացած հետապնդում։ Դրանք հատկապես մտահոգիչ են, երբ հաջորդում են մեր Սուրբ Եկեղեցու պատմական դերի ընդգծմանն ուղղված հրապարակային աջակցության դրսևորումներին։

Անհանդուրժելի և մերժելի են նմանօրինակ ուղղորդված քայլերն այն անձանց դեմ, ովքեր իրենց հավատքով, գործերով և նվիրվածությամբ խորապես կապված են մեր ժողովրդի, Եկեղեցու և հայրենիքի հետ։ Այդպիսի օրինակ է նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ում երկարամյա ծառայությունն ինքնին մարմնացումն է մեր ազգային և հոգևոր ինքնության հանդեպ հավատարմության և նվիրումի։

Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները ոչ միայն լրջագույն սպառնալիք են խոսքի և դավանանքի ազատության հիմնարար իրավունքներին, այլև նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ, դառնալու ի սկզբանե ձախողման դատապարտված մի փորձ՝ լռեցնելու նրանց, ովքեր շարունակում են անսասանորեն կանգնել մեր ազգային ինքնության, հոգևոր արժեքների և պատմական ժառանգության պահպանության դիրքերում։

Մնանք միահամուռ՝ հավատքի, ազգային արժանապատվության և հոգևոր ինքնության շուրջ: