Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրել է․
««Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանիքի դեմ կատարված ոտնձգությունը շտապ բացահայտում է պահանջում, պարոնա՛յք և տիկնա՛յք լակոտակրատիայի անդամներ։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանեկան մեքենայի այրումից մեկ ամսից ավել է անցել, իսկ պատվիրատուները դեռ չեն բացահայտվել, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է դիտավորությամբ գործված հանցագործության մասին։ Այս պարագայում խնդիրն արդեն ոչ միայն կոնկրետ անձի, այլ՝ իրավապահ համակարգի անարդյունավետության ու վստահության տիրույթում է։
Կա ձերբակալված անձ և սա նշանակում է, որ կա կոնկրետ մարդ, ով կա՛մ վարձվել է, կա՛մ ներգրավված է որոշակի ծրագրավորված գործողության մեջ,հետևաբար, ունի կապեր, հաղորդակցություններ, հաղորդագրություններ, գումարի փոխանցումներ կամ այլ հանգամանքներ, որոնք իրավապահների համար պետք է դառնային ուղիղ հանգույցներ պատվիրատուին բացահայտելու համար։
Տեսնում ենք, որ այս ամենը չի արվում կամ արվում է անարդյունք, ապա փաստենք, որ առաջանում է վտանգավոր նախադեպ՝
• ստեղծվում է տպավորություն, որ պատվիրատուները «անհասանելի» են,
• լռության այդ պատը մղում է նոր ոճրագործությունների,
• և ամենակարևորը՝ հանրության շրջանում աճում է արդարադատության նկատմամբ անվստահությունը՝ որը հղի է մի քանի վտանգով՝
1. Վախի մթնոլորտ՝ մարդիկ զգում են, որ ցանկացած պահի իրենց կամ իրենց ունեցվածքին կարող է վտանգ սպառնալ, իսկ պատասխանատվություն կրողը չբացահայտվի։
2. Իրավապահ համակարգի արժեզրկում՝ երբ հասարակությունն զգում է, որ պատվիրատուները պաշտպանված են, իսկ զոհերը՝ անպաշտպան, պետության վստահելիությունն ու լեգիտիմությունը խարխլվում է։
3. Քաղաքական կամ քինախնդիր ճղճիմ շարժառիթների հոտ՝ հատկապես, երբ տուժողը քաղաքական ակտիվություն ցուցաբերած անձ է, ծագում է հարց՝ արդյո՞ք իշխանականները կամ նրանց հետ կոալիցիոն գործընկերները շահագրգռված են հանցագործության չբացահայտման մեջ»։
Հիշեցնենք՝ մայիսի 6-ին` գիշերը 4։00-իի սահմաններում, Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում հրկիզել էին Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյան կնոջ էլեկտրամոբիլը։ Տուժածներ չկան։