|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին հայտարարել է, որ Իսրայելը զենք է փոխանցել Ուկրաինային, չնայած տարածված կարծիքին, թե Թել Ավիվից ռազմական օգնություն չի եղել։ Ըստ Новини України-ի՝ դիվանագետը դրա մասին հայտնել է Մարիչկա Դովբենկոյին։
«Patriot համակարգերը, որոնք մի ժամանակ ստացել էինք Միացյալ Նահանգներից, այժմ Ուկրաինայում են։ Դրանք իսրայելական համակարգեր են, որոնք Իսրայելի սառազինության մեջ էին 1990-ականների սկզբին։ Մենք համաձայնեցինք դրանք փոխանցել Ուկրաինային։ Եվ, ցավոք, դրա մասին շատ բան չասվեց։ Բայց երբ ասում են, որ Իսրայելը ռազմական օգնություն չի ցուցաբերել, այդպես չէ։ Դա ճիշտ չէ», -ընդգծել է դեսպանը։