|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 8-ին Թբիլիսիում կայացած «Կիոկուշին» կարատեի միջազգային առաջնությանը մասնակցել է Հայաստանի հավաքականը, որի կազմում էին նաև արցախցի երեխաներ։
Բոլոր մասնակիցները դրսևորել են բարձր մակարդակի պատրաստվածություն, ունեցել փայլուն խաղեր ու գրանցել տպավորիչ արդյունքներ։
«Ապառաժ»-ը գրում է, որ 9 տարեկան արցախցի Սերգեյը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ իր հաղթանակը նվիրելով 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված հերոս հոր՝ Ռաֆիկ Հարությունյանի հիշատակին։ Լեգենդար հորն արժանի զավակ լինելու համար նա պատրաստ է պայքարել, առաջ գնալ ու միշտ առաջնային տեղեր զբաղեցնել։
Մեր մարզիկների ձեռքբերումները վկայում են, որ կիոկուշին կարատեն Հայաստանում գտնվում է պատշաճ մակարդակի վրա ու մեր երեխաների նորանոր հաջողությունները դեռ առջևում են։
Նշենք, որ Արցախում ևս այդ սպորտաձևը գտնվում էր բարձր մակարդակի վրա։