|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Պրոխորովկայի շրջանում պայթեցվել են երկաթուղային գծեր, ռելսերից դուրս է ընկել պահեստային ջերմաքարշը: Գնացքների երթևեկությունը ուշացել է 2,5 ժամով: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Նրա խոսքով՝ Պրոխորովկայի շրջանում պահեստային ջերմաքարշի՝ ռելսերից դուրս գալը, նախնական տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով:
Տարածաշրջանի ղեկավարը հավելել է, որ տուժածներ չկան: Գնացքների երթևեկությունն ուշացել է 2,5 ժամով:
Ներկայում բոլոր գնացքներն ընթանում են ժամանակացույցով: Երկաթգծի մասը վնասվել է: