Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելային հարցի, անդրադարձավ կոնյակագործների խնդրին։ Նա հայտնեց, որ ՀՀ-ի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև քննարկումներ են ընթանում։
«Ամեն ինչ այդքան միանշանակ չէ, կան խնդիրներ, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստականորեն են ստեղծվում, խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր կամ վաղը որոշակի շարժ կլինի այս հարցով։
«Բայց խնդիրն ամբողջությամբ այսօր կամ վաղը չի լուծվի»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ կոնյակագործները Վրաստանի տարածքով իրենց արտադրանքը Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման հարցում խոչընդոտների են հանդիպում։ Ապրանքի կապարակնիքները պոկվում են, ուղարկվում լաբորատոր ստուգման։
Գառնիկ Դանիելյանը ԱԳ նախարարից նաև հետաքրքրվեց, թե ադրբեջանական կողմը ո՞ր հայկական տարածքն է զիջելու և այդ ուղղությամբ ի՞նչ նոր բան կա ասելու։
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում։