կարևոր
1141 դիտում, 1 օր առաջ - 2025-05-29 14:30
Հասարակություն

Բառիս բուն իմաստով անտերություն ա ստեղ․ Մանուկ Սուքիասյանը՝ «Էրեբունի» ամրոցի մասին

«Մայր Հայաստան» դաշինքը շրջայց է կատարել Երևանի hնագիտական կենտրոնական հնավայրերում՝ «Կարմիր բլուրում», «Շենգավիթում» և «Էրեբունիում»։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն արձանագրել է՝ «Էրեբունի» ամրոցը գտնվում է անխնամ և անմխիթար վիճակում։

Տարածքում չկան տեսահսկման համակարգեր, անվտանգությունն ապահովում են ընդամենը 2-3 հսկիչներ։ Բացի այդ, ցուցատախտակները մաշված են, QR կոդերը չեն աշխատում, իսկ տեղեկատվական պաստառները տարիներով չեն թարմացվել։ Սուքիասյանը շեշտեց՝ նման անտեր վիճակը խոսում է պետության պատասխանատվության բացակայության մասին։

«Զբոսաշրջիկին պետք չէ հարյուրավոր կիլոմետրերով տանել տեսարժան վայր տեսնելու համար։ Էրեբունին հենց Երևանի սիրտն է, բայց մնում է մոռացված ու անտեսված», – հայտարարեց Սուքիասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։