կարևոր
3322 դիտում, 2 օր առաջ - 2025-05-28 20:19
Քաղաքական

Սարդարապատի հուշահամալիրն ի սկզբանե ընդդեմ 1918թ. Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Թուրքիայի էր. պատգամավոր

Սարդարապատի հուշահամալիրն ի սկզբանե ընդդեմ 1918թ. Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Թուրքիայի էր. պատգամավոր

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, և նրա ելույթի ժամանակ, բնականաբար, անդրադարձ չի եղել Սարդարապատի ճակատամարտին, հայկական զորքի հերոսական կռվին, հաղթանակին և թուրքական զորքի փախուստին ու պարտությանը:

Փոխարենը՝ նա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տրամաբանության մեջ դարձյալ հնչեցրել է վտանգավոր բառակույտ, որի իմաստը երևի ինքն էլ երբեմն չի հասկանում, բայց դրանք պետական քաղաքականություն են դառնում: Օրինակ, որ «այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», որ «մեր պետությունն է մեր ինքնությունը», և այլն:

Այս համատեքստում 168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց. «Նիկոլին եթե ասես՝ արի գնանք Արամ Մանուկյանի գերեզման՝ Թոխմախ, չի էլ կարա տանի: Կյանքում անկախության մասին ոչ մի բան չպատկերացրած, սեփական աթոռը պաշտպանելու համար ինքնիշխանությամբ ու անկախությամբ պաշտպանված Ալիևի ծառան բոլոր խոհափիլիսոփայական մտքերը, որ արտաբերում է, լոկ մեկ պատճառ ունի՝ որքան հնարավոր է՝ շատ պաշտպանի իր աթոռը, իր իշխանությունը, իր բարեկեցությունը, որը շատ շուտով ավարտվելու է»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: