կարևոր
2455 դիտում, 2 օր առաջ - 2025-05-28 20:08
Աշխարհ

Իրանի իշխանությունները մտադիր են արտաքսել անօրինական ներգաղթյալներին

Իրանի իշխանությունները մտադիր են արտաքսել անօրինական ներգաղթյալներին

Իրանի իրավապահ մարմինների ղեկավար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը շեշտել է անօրինական ներգաղթյալների Իրանից հեռանալու հրատապ անհրաժեշտությունը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

«Անօրինական քաղաքացիները մեր հյուրերը չեն, քանի որ նրանք խախտել են մեր երկրի օրենքը», -հայտարարել է բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը։

«Թեհրանի արևելյան նահանգում տեղակայված Հատուկ ոստիկանության հրամանատարությունը խնդիրներ ունի օտարերկրացիների առնչությամբ՝ սահմանամերձ գոտիներին մոտ լինելու պատճառով։ Մեր քաղաքականությունն այս հարցում հստակ է։ Մեր գլխավոր նպատակն օրենքի և իրավապահ մարմինների նկատմամբ հարգանքն է», -ընդգծել է նա։

Ըստ նրա՝ օտարերկրացիները բաժանվում են երկու կատեգորիայի. նրանք, ովքեր երկիր են մուտք գործել օրինական հիմքերով, հարգանք են վայելում և օժտված են իրավական պաշտպանությամբ:

«Սակայն, ցավոք, շատ օտարերկրացիներ անօրինական կերպով են մուտք գործում երկիր։ Այդ մարդիկ մեր հյուրերը չեն, քանի որ խախտել են մեր երկրի օրենքները։ Ինչպես օրենքը պահպանվում է իրենց սեփական երկրում, այնպես էլ օրենքը պետք է պահպանվի մեր երկրում։ Ըստ օրենքի՝ անօրինական կերպով գտնվող օտարերկրացիները պետք է կալանավորվեն, տեղավորվեն ճամբարներում և արտաքսվեն երկրի սահմաններից», -նշել է գեներալ Ռադանը։