կարևոր
1084 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-25 11:27
Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերը երիտասարդ նորակոչիկներով համալրելու Կիևի ծրագիրը ձախողվել է. WSJ

Ուկրաինայի զինված ուժերը երիտասարդ նորակոչիկներով համալրելու Կիևի ծրագիրը ձախողվել է. WSJ

Ուկրաինայի զինված ուժերը պայմանագրային հիմունքներով երիտասարդ նորակոչիկների հավաքագրման վերաբերյալ այդ երկրի կառավարության ծրագիրը ձախողվել է, գրում է Wall Street Journal-ը:

«Առայժմ «Պայմանագիր 18-24» ծրագիրը գրավում է միայն փոքրաթիվ երիտասարդների։ Կառավարության հաղորդագրությունների համաձայն՝ փետրվարին դրա գործարկումից ի վեր Ուկրաինայի զինված ուժերին միացել է ընդամենը մոտ 500 մարդ», - ասվում է նյութում։

Լրագրողները կարծում են, որ նորակոչիկների ձևակերպման երկար բյուրոկրատական գործընթացը ազդում է ուկրաինական բանակի շարքերը համալրելու նրանց ցանկության վրա՝ սպասման ընթացքում նրանք կարող են փոխել իրենց կարծիքը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նախատեսում է Ուկրաինայի զինված ուժեր ներգրավվող 18-25 տարեկան երիտասարդներին առաջարկել հատուկ պայմանագիր՝ մեկ տարվա ծառայության համար՝ 24 հազար դոլար, առանց քննությունների ընդունելություն բուհեր և զրոյական տոկոսադրույքով հիփոթեք: Հաջորդիվ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց նախագծի մեկնարկի մասին։ Ուկրաինայի զինված ուժերիբրիգադներից մեկի հրամանատար Շամիլ Կրուտկովը ապրիլի 12-ին հայտարարեց, որ Ուկրաինան ստիպված կլինի սկսել 18-ամյա պատանիների հարկադիր զորահավաք, քանի որ բավարար չեն կամավորներն ու հարկադիր մոբիլիզացվածները, որոնց, գործող ուկրաինական օրենսդրության համաձայն, հավաքագրում են 25 տարեկանից: