կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 14:33
Հասարակություն

Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել ԱԻՆ 150 աշխատակից. նոր մանրամասներ. Armlur.am

Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել ԱԻՆ 150 աշխատակից. նոր մանրամասներ. Armlur.am

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է:

ArmLur.am-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել նաեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին:
Ավելին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին, սակայն Փիլոյանին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, սակայն նախաքննական մարմինը բոլոր նախադրյալները տեսնում է նրան մեղադրանք առաջադրելու հարցում:

Ի դեպ գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի եւ դատելով իրավիճակից նախարարը չի բացառում, որ էլ չվերադառնա եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ հետեւենք զարգացումերին: