Փոխարժեքներ
06 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.84 |
RUB | ⚊ | ₽ 4.8034 |
GBP | ⚊ | £ 518.41 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
«Հրապարակը» գրում է․ Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։ Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ՔՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որեւէ ղեկավարի մասնակցությունն անհետեւանք չի մնա։ Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ իրենց մասնակցությունը չեղարկեցին Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերը: Կայա Կալլասի եւ Զելենսկու սպառնալիքները, ըստ էության, արդյունք են տվել։ Սակայն Փաշինյանը հակված է մեկնել, եթե ֆորս-մաժոր չլինի:
ԱԺ ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի նրա հետ, քանի որ ՌԴ-ն մերժում է շատ ՔՊ-ականների, որոշ սորոսականներ անգամ պերսոնա նոն գրատա են հռչակված՝ նրանց մուտքը Մոսկվա արգելված է։ Ինչ վերաբերում է շքերթին հայկական զորամիավորում ուղարկելու ՌԴ առաջարկին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, զորամիավորում չի մեկնի։