Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․
«Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց․ այս անգամ Հայոց ցեղասպանությունը հայ ազգի մոտ երկրորդական, երրորդական օրակարգ դարձնելու բոլոր ճիգերը ապարդյուն էին։
Անձրևոտ եղանակին բազմահազարանոց ջահերով երթը՝ երբ սկզբում իշխանական մեդիաները պնդում էին, թե վատ եղանակի պատճառով մարդ չի գալու, հետո փորձում էին նվազեցնել մասնակիցների թիվը, իսկ վերջում՝ տեսնելով, որ այս ամենը չի գործում, ուղղակի սկսեցին մեղադրել ջահերով երթի մասնակիցներին Խոզնավարում կրակոցները սադրելու մեջ։
Այնքան ծիծաղելի էր, որ նույնիսկ իշխանական քարոզիչների մեծ մասը չընդունեց այս պնդումը։
Հաջորդ օրը սկսվեցին մեղադրանքներ, թե իբր դրոշ վառելը անպատասխանատու քայլ է, սակայն՝ հաշվի առնելով այդ պնդումն արած անձի ցածրագույն վարկանիշը, ավելի շատ մարդկանց համոզեց, որ գործողությունն ճիշտ էր։
Դրան գումարած՝ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների լայն լուսաբանումը թե՛ ջահերով երթի, թե՛ դրան հաջորդած օրվա իրադարձությունների։
Փաշինյանի քարոզչական ճիգերին վերջնական հարված հասցրեց նաև Սփյուռքը՝ լայնածավալ ակցիաներով աշխարհի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր քաղաքներում՝ պահանջելով չուրանալ Ցեղասպանությունը։
Վերջին ամսվա ընթացքում սա հայ ազգի կողմից իշխանություններին հասցված երկրորդ ցավալի ապտակն էր (առաջինը՝ Գյումրիում), և հասկանալի է, որ այս գործընթացը դարձել է շարունակական ու անշրջելի»։