Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով խաղողագործության ոլորտի հիմնախնդրիներին, խոսել է նաև ոլորտի մասնագետների պակասի մասին։ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Մենք ակադեմիական կրթությամբ խաղողագործ-ագրոնոմներ չունենք, Ագրարային համալսարանում նույնիսկ խաղողագործության ամբիոն չունենք։ 4-5 ճյուղ միացրել՝ մեկ ընդհանուր ամբիոն են ստեղծել, բայց նեղ մասնագիտական ամբիոն չունենք։ Այդ ավանդական էտն է մնացել, դա էլ անում են 65-ից բարձր մարդիկ, պետությունը թող իմ թվարկած խնդիրների վրա ուշադրություն դարձնի։
Ինքս այսքան ժամանակ չեմ տեսել, որ մի պետական չինովնիկ հողի վրա ոտք դնի, կամ հողագործի, խաղողագործի տեսնի, կամ գոնե մեկ անգամ մտնի այգի, իր ձեռքով խաղող քաղի։ Երևանում իրենց տաք կաբինետներում նստած՝ ինչո՞ւ պետք է մտածեն խաղողագործի կամ գյուղացու մասին, մեր խնդիրների խնդիրը հենց այստեղից է գալիս»։