Փոխարժեքներ
27 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանը, ով Ազգային ժողովում ներկայացնում էր Կառավարության ծրագրի 2024թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Արտիստը վերջնականապես խամրել է պերմանենտ վախից, ռեպերտուարը անտանելի հնացել և նա մնացել է հոգեորսության սեկտանտական էքպրեսսիայի հույսին և դրան ավելացրել իլյուստրացիոն մարմնաշարժությունը: Իր ընտրող-հանդիսատեսը անվերադարձ լուռ լքել է նրա թատրոնը և նա բեմին կանգնած դժգոհում է իր սեփական ստատիստներին, որ նախկին հանդիսատեսը իր «նոր բարձրաշխարհիկ արվեստը» չի հասկանում ու ընդունում:
Չի ընդունելու, որովհետև հանդիսատեսի մեջ չկա գեթ մեկ միջին վիճագրական վարորդ, որն իր վարորդական հմտություննեի ու որակի համեմատականով չհաղթի նրա կառավարչական, ինտելեկտուալ , բարոյական վարչապետության որակներին: Ցավոք ըտեղ էլ է պարտված:
Էս «արտիստի» բոլոր մտքերի մեկնակետը չիմացությունն է և ինտերպրիտացիան: Էս երկրում մեկ հոգի է ենթակա և՛ կրթման, և՛ կրտման:
Մյուս կողմից նա դժբախտ է իր թատրոնում, որովհետև ուրիշ ոչ մի թատրոն և ոչ մի արտիստ չկա նրան մրցակից:
P.S. Բայց հիշեք, որ ունեք երկրի ղեկավար, ով պարելով բան է բացատրում ԱԺ ամբիոնից աջ ու ձախ ձեռքերում բռնած պահելով մարդկանց կտրված գլուխներ»: