կարևոր
436 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 17:43
Քաղաքական

Սիրելի հայրենակիցներ, դուք պատրա՞ստ եք Փաշինյանը որոշի, թե այսօր ինչ պիտի ուտեք․ Մամիջանյան

Սիրելի հայրենակիցներ, դուք պատրա՞ստ եք Փաշինյանը որոշի, թե այսօր ինչ պիտի ուտեք․ Մամիջանյան

«Դուք պատրա՞ստ եք, որ Փաշինյանը որոշի, թե դուք այսօր ինչ պետք է ուտեք կամ ուր գնաք։ Վստահ եմ, որ ոչ։ Բայց ինքն արդեն փորձում է  թելադրել՝ ինչ  խոսենք, ինչին հավատանք, ինչով հպարտանանք, ում հերոսացնենք»,- ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա ևս մեկ հարցադրում արեց՝ ո՞րն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը, բոլորին ստիպելու է գլխարկ դնե՞լ։

«Հայաստանում այս պահին կա  50-ից ավելի քաղբանատրակյալ, մարդիկ ազատությունից զրկված են, քանի որ Փաշինյանին դուր չի գալիս, թե նրանք ինչ են խոսում, ինչ են մտածում, ինչին  են հավատում»,- ասաց Մամիջանյանը։

Նա հիշեցրեց, որ քաղբանտարկյալներից Նարեկ Սամսոնյանը դիմել է պայքարի ամենածանր միջոցների մեկին՝ հացադուլին։

«Նարեկը 12 օր հացադուլի մեջ է։ Նարեկի և մեր մյուս ընկերների պայքարին անտարբերությամբ պատասխանելն առնվազն անշնորհակալ կլինի։ Կապ չունի, թե քաղբանտարկյալը որ քաղաքական ուժին է  սատարում, ինչ ելույթներ է  ունեցել։ Մեզնից յուրաքնաչյուրի պարտքն է իրենց զոհողությանը  գոնե անտարբերությամբ չպատասխանել։ Մենք չենք կարող լինել այն հասարակությունը, որը կհանդուրժի դատարանում մահացած Արմեն Գրիգորյանին, կամ Նարեկին, կամ անազատության մեջ գտնվող բարերարին, սրբազանին։ Ազատության բոլոր քաղբանտարկյալներին»,-  ասաց Հայկ Մամիջանյանը։