Փոխարժեքներ
14 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.92 |
EUR | ⚊ | € 445.1 |
RUB | ⚊ | ₽ 4.754 |
GBP | ⚊ | £ 515.78 |
GEL | ⚊ | ₾ 141.98 |
Արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը գրում է.
«Սիրելի արցախահայեր։
ՀՀ գործող իշխանությունները ծրագիր ունեն մինչև մայիսի վերջ կողպեքի տակ առնել Երևանում գտնվող Արցախի հանրապետության ներկայացուցչության շենքը, դրանով իսկ`վերջ դնելով Արցախի հանրապետության պետական ինստիտուտների գոյությանը։
Այդ գործին են լծված նաև իրենց հանրային գործիչներ համարող որոշ իշխանամետ ու իշխանությունների կողմից սնվող արցախցիներ։ Վերջիններս ջուր լցնելով քպ֊ականների ջրաղացին` առաջ են քաշում Արցախի նախկին իշխանությունների օրոք տեղ գտած կոռուպցիոն գործարքներ, իրականացված թալան ու կողոպուտ։ Ինչպես նաև քննադատելով Արցախի հանրապետության ներկա իշխանություններին, մեղադրանքներ են տեղում նրանց հասցեին` անգործություն, անհետևողականություն դրսևորելու համար։
Եկեք ճիշտ գնահետենք պահը, ՀՀ֊ում բնակվող արցախահայության ներկա վիճակը, իշխանությունների կողմից նրանց նկատմամբ օր֊օրի խորացող բացահայտ ճնշումները և դրանց դիմակայելուն ուղղված արցախահայության ընդվուզումների ու բողոքների ուղղորդվածությունն, որոնք հիմնականում աղերս չունեն իշխանափոխության հետ։
Այս պահին նման խնդիրների, նման դեռևս չբացահայտված քրեական գործերի առաջ բերումը`ընդամենը հանրության ուշադրության շեղումն է ընդհանուր գործից։
Միասնություն և ուժերի կոորդինացում այս պահին` խիստ կարևոր է։
Արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբի շուրջ համախմբում` խիստ կարևոր է։
Արցախահայության շուրջ ՀՀ֊ում գործող հասարակական֊քաղաքական ուժերի միասնության ապահովում` ևս անհրաժետ է։
Կարևոր է նաև Արցախի իշխանությունների հետ համագործակցությունը, նրանց սատարումն ու պաշտպանության գործի կազմակերպումը։
Կարևոր է նաև արցախահայության իրավունքների պաշտպանության հստակ ծրագրի և ճանապարհային քարտեզի նախագծումը։
Կարևոր է նաև ծագումով արցախցի վայ քարոզիչների, բառիս բուն իմաստով, լռեցնելու գործի նախաձեռնումը։
Ամեն մի քայլ կատարելիս, նախաձեռնություն ցուցաբերելիս անպայման պետք հենվել շտաբի հետ համագործակցող ՀՀ հասարակական֊ քաղաքական ուժերին և հաշվի առնել նրանց ընդհանրական կարծիքը»։