Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ադրբեջանը փոքր դադարից հետո մարտի 30-ին դարձյալ ապատեղեկատվություն է տարածել և ՀՀ զինված ուժերին մեղադրել «հրադադարի ռեժիմը խախտելու համար»՝ հայտարարելով, թե «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից մի քանի անգամ՝ դադարներով, հրաձգային զենքից թիրախավորվել են Գորիսի, Վարդենիսի և Ճամբարակի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»:
Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր «մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան Կոռնիձորի հատվածում ադրբեջանական դիրքերի «վրայով» հայկական զինված ուժերը 3 անգամ փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել անօդաչու սարքերի կիրառմամբ»:
Այսինքն, Ադրբեջանը չի դադարում հնարավոր սադրանքների կամ էսկալացիայի «հիմքեր» գտնել՝ պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:
Նշենք, որ նման տեղեկություններին ՀՀ ՊՆ-ն որպես կանոն արագ է արձագանքում` րոպեների ընթացքում, հարկ եղած դեպքում` օրը մի քանի անգամ, բայց այսօր արդեն անցել է մոտ երեք ժամ, իսկ ՀՀ ՊՆ-ն լռում է:
Արդյունքում` ադրբեջանական տելեգրամյան ալիքներում արդեն քաղաքական վերլուծություններ են արվում ու հայկական կողմին մեղադրում իրավիճակն ապակայունացնելու փորձի մեջ, նաեւ չեն բացառում, որ Փաշինյանն այսպիով փորձի հայ հասարակության ուշադրությունը շեղի ներքաղաքական իրադարձություններից: