|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի քննարկմանն է ներկայացրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցը: Դաշնային խորհրդում այդ հարցի քննարկման համար պետության ղեկավարի ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պալատների կողմից Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման համար Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին», - ասված է փաստաթղթում: