Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Փաշինյան-Ալիև հերթական հակահայ պայմանավորվածությունը ողջունել են տարբեր պետություններ և միջազգային կազմակերպություններ: Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:
Հետևաբար, այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են»: