Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 15-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում նավթի, գազի և էներգետիկայի ոլորտները համակարգող փոխվարչապետ Մուրադգելդի Մերեդովի հետ (Myratgeldi Meredow):
Հանդիպման սկզբում փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:
ՀՀ դեսպանն ու Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են Թուրքմենստան-Իրան-Հայաստան տարիներ առաջ գոյություն ունեցող եռակողմ համագործակցության ձևաչափի վերականգնման հնարավորությունները, անդրադաձել երկու երկրների միջև էներգետիկ բնագավառում, այդ թվում Իրանի տարածքով Հայաստան գազի տարանցման հնարավորություններին:
Զրուցակիցներն ընդգծել են նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:
Նույն օրը դեսպան Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում տրանսպորտի և կապի ոլորտները համակարգող փոխվարչապետ Մամեդխան Չաքիևի հետ (Mämmethan Çakyýew): Զրուցակիցներն անդրադարձել են 2019թ. առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ դեսպանի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում երկկողմ համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը, ինչը երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: Նշվել է, որ առկա է բավականին ամուր իրավապայմանագրային դաշտ, ինչն անհրաժեշտ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար: