կարևոր
2665 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-13 23:04
Քաղաքական

Սիսիանում ավագանու բոլոր ընդդիմադիր անդամներին զրկել են մանդատներից

Սիսիանում ավագանու բոլոր ընդդիմադիր անդամներին զրկել են մանդատներից

Սիսիան խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր բոլոր 8 անդամներին մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 17-ին, զրկել են մանդատներից: NEWS.am-ի տեղեկություններով պատճառները տարբեր են, հիմնականում հանձնաժողովների եւ ավագանու  նիստերի բացակայություն:

Ավագանու մանդատից զրկված 5 անդամները ՀՀԿ  խմբակցությունից են՝ Անի Հարությունյան, Ջիվան Մարգարյան, Գևորգ Դավթյան, Մարինե Գրիգորյան, Դավիթ Դավթյան:

NEWS.am աղբյուրների հաղորդմամբ մանդատից զրկելը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով, այլ ոչ թե նիստերի բացակայությամբ: Ավագանու անդամները սրա հետ կապված հայցեր են ներկայացրել դատարան:

Սիսիանի  NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ սրա հետեւում կանգնած ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը հենց Սիսիան քաղաքից է:

«Ներկայիս համայնքապետը դրածո է, ոչ մի բան չի կարող անել առանց Կարեն Համբարձումյանի ասածի: Սիսիանը Կարեն Համբարձումյանն է ռուլիտ անում: Նախկին համայնքապետն ընդդիմացել էր, դրա համար էլ արագ նիստ հրավիրեցին ու զրկեցին պաշտոնից»,- ասաց  NEWS.am զրուցակիցը՝ հավելելով, որ առաջիկայում բուռն զարգացումներ են սպասվում, այդ թվում ներկայիս համայնքապետի հետ կապված: