կարևոր
1588 դիտում, 13 ժամ առաջ - 2025-03-11 21:37
Աշխարհ

Ուկրաինական ԶՈւ-ի հարվածը Կուրսկի առևտրի կենտրոնին. մարզպետը հայտնել է, որ 5 զոհ կա

Ուկրաինական ԶՈւ-ի հարվածը Կուրսկի առևտրի կենտրոնին. մարզպետը հայտնել է, որ 5 զոհ կա

Բելովսկի շրջանում «Դոբրինյա» առևտրի կենտրոնի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, մահացածների թվում է 26-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզպետի ԺՊ Ալեքսանդր Խինշտեյնը:

Ավելի վաղ հաղորդվել էր երկու կանանց (1959 և 1988 թվականներին ծնված), ինչպես նաև 39-ամյա տղամարդու և 18-ամյա երիտասարդի մահվան մասին:

«Անկեղծորեն ցավակցում եմ հարազատներին։ Բառերը չեն կարող խլացնել այս ցավը: Իշխանություններն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ընտանիքներին. դժբախտության պահին ոչ ոք չպետք է միայնակ լինի», - գրել է Խինշտեյնը։

Տուժածները տեղափոխվել են Կուրսկի մարզային հիվանդանոց։ Երկու վիրավոր դեռահասներ հետագա բուժման համար ուղարկվել են Մոսկվայի Ռուսաստանյան մանկական կլինիկական հիվանդանոց:

Բելովսկի շրջանի Բելայա սլոբոդայի «Դոբրինյա» առևտրի կենտրոնի վրա հարվածը Խինշտեյնը որակել է «ցինիկ և դաժան»: Հարվածը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ աշխատանքից հետո եկել էին գնումներ կատարելու: