Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին՝ մերժման դեպքում սպառնալով հատուցմամբ: Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ թե հետո և անհապաղ վերադարձրեք այն բոլոր մարդկանց մարմինները, որոնց դուք սպանել եք, կամ ձեզ համար ամեն բան ավարտված է», - գրել է Թրամփը։
Նա նախազգուշացրել է, որ «ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ անվտանգ չի լինի», քանի դեռ պաղեստինյան շարժումը չի կատարել իր պայմանները։
«Սա ձեր վերջին նախազգուշացումն է: Հիմա ժամանակն է, որ ղեկավարությունը հեռանա Գազայից, քանի դեռ հնարավորություն ունեք», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը վերջնագիր է ներկայացրել վեց իսրայելցի պատանդների հետ հանդիպումից հետո, որոնք ազատ են արձակվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ Թրամփի հրապարակումը սոցցանցերում «կբարդացնի հրադադարի համաձայնագրի հետ կապված հարցերը» և Իսրայելի կառավարությանը կդրդի չկատարել այն։