|
Փոխարժեքներ
14 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Yerkir.am-ը տեղեկացավ, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ և ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին այս պահին տանից տանում են Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից կտանեն քրեակատարողական հիմնարկ:
Հայտնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի գլխավորությամբ, բեկանել է դատարանի որոշումը և Սուրեն Մանուկյանի տնային կալանք խափանման միջոցը, որը կիրառվել էր 2025 թ. հունվարի 22-ին, վերստին փոխարինել կալանավորմամբ:
Հիշեցնենք՝ Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած՝ նա ազատազարկված էր։
Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։
Փաստաբանները հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որի հենքի վրա կարող են մեղադրել Սուրեն Մանուկյանին, առավել ևս նրան ազատազրկեն տևական ժամանակով։