կարևոր
10639 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-13 17:01
Իրավական Քաղաքական

Սուրեն Մանուկյանը որեւէ կապ չունի իրեն մեղսագրված արարքների հետ․ փաստաբան

Պիտի ասեմ, որ գործում մեծ առաջընթաց չկա։ Հիմա գտնվում ենք գրավոր ապացույցների, այսինքն՝ փաստաթղթերի հետազոտման փուլում։ Դատական նիստի ավարտին նշեց Սուրեն Մանուկյանի պաշտպան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։

Փաստաբանը նշեց, որ վստահ չէ, որ նիստն այդ օրը կկայանա, քանի որ դատավորն այն նշանակեց առանց կողմերի հետ համաձայնեցնելու։ Հույս հայտնեց, որ նիստերը կայանան հնարավորինս արագ, որպեսզի դատավարության մասնակիցների ու հանրության համար բացահայտվի ամբողջ ճշմարտությունը եւ պարզ կդառնա, որ Սուրեն Մանուկյանը որեւէ կապ չունի իրեն մեղսագրված արարքների հետ։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Սուրեն Մանուկյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական հերթական նիստը։ Մանուկյանը մեղադրվում է նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի հորը առեւանգելու գործով։ Հաջորդ նիստը կկայանա 2023 թվականի դեկ․ 21-ի ժամը 12։00-ին։