կարևոր
715 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-23 12:28
Հասարակություն

Քննիչի ու դատախազության գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու․ Էդգար Ղազարյան

Քննիչի ու դատախազության գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու․ Էդգար Ղազարյան

Մենք անպայման բողոքարկելու ենք դատարանի որոշումը՝ վարչական վերահսկողություն կիրառել իմ նկատմամբ, նաև մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի ու դատախազության գործողությունների հետ կապված։ Այս մասի դատարանի բակում ասաց հասակական գործիչ Էդգար Ղազարյանը, ում նկատմամբ դատարանն այսօր վարչական հսկողություն կիրառեց։

«Քրեական օրենսգիրքը նախատեսում է հոդված՝ ակնհայտ անմեղ մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Ես կարծում եմ այդ հանգամանքները պետք է պարզվեն։ Քանի դեռ դատարանի որոշումը հրապարակված չէ ես ստիպված պետք է ասեմ, որ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ»։