կարևոր
1195 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 19:24
Հասարակություն

Սուրենավանում մերկասառույցի պատճառով դեսպանատան աշխատակից է վթարի ենթարկվել

Սուրենավանում մերկասառույցի պատճառով դեսպանատան աշխատակից է վթարի ենթարկվել

Այսօր` փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկոլի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդին, ով կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Աղբյուրի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում, տուժած վարորդն էլ դեսպանատան աշխատակից է:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։