|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սուրենավանում հունվարի 22-ին հրազենով երեք անձի վիրավորած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։
Ոստիկանության օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենով կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: