|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«37 տարի առաջ այս օրը` սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը:
Այս շարժումը միայն Արցախի, նրա ինքնորոշման ու պայքարի մասին չէր, այն համազգային գործընթացի ամբողջությունն էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որը բերեց Հայաստանի անկախությանը, Արցախի ինքնորոշմանը, պատերազմում էլ` հայ ժողովրդի հաղթանակին:
Ի՞նչ ունենք այսօր: Պարտված ու պառակտված Հայաստան, հանձնված Արցախ և խորը հիասթափություն:
Արդյո՞ք մենք` որպես ժողովուրդ, սպառել ենք մեր պայքարի ու դիմադրության ռեսուրսը: Միանշանակ` ոչ:
Մեր հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների պայմաններում, ո՞րն է ելքը: Ճանապարհն առաջին հերթին անցնում է համարձակության, վճռականության ու դիմադրության միջով:
Այս ամենի թշնամին է վախկոտությունը, պառակտումը, փողն ու պաշտոնը կյանքի նպատակ հռչակելը, հիասթափությունը, հանձնվողականությունը, գաղափարներին ու ընկերներին դավաճանելը, դահիճների հետ գործ բռնելն ու ժողովրդի հետ պատահած դժբախտության հետ համակերպվելը:
Ուժ կգտնե՞նք վերածնվելու: Բացառապես կախված է մեզանից, որովհետև սա պայքար է հայի գոյությունը պաշտպանելու և ուժեղ պետություն կառուցելու համար:
Այս խորհրդանշական օրը առաջին հերթին պետք է հիշենք ու հարգանքի տուրք մատուցենք բոլոր այն անձանց, ովքեր պայքարեցին ու հաղթեցին:
Հավերժ փառք մեր նահատակներին»: