|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իշխանությունն իր ողջ ռեսուրսը` շենքի քպ-ական լիազորից մինչև նախարար, պատգամավոր, հավաքագրել ու գործուղել է Փարաքար և Գյումրի: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Մեդիաահաբեկչությունից խոսող ռեժիմը ողջ ընտրական փուլում իր քարոզչական ռեսուրսներով աղբ ու կեղծիք էր սփռում` թիրախավորելով իշխանության համար քաղաքականապես վտանգավոր բոլոր անձանց:
Փաշինյանական իրավապահները, ըստ օրվա կուրսի, մարդ էին բռնում ու ահաբեկում:
Պետական ապարատը վերածել են ընտրական գործիքի ու դեռ զարմանում են, թե ինչու են մարդիկ խոսում իրենց ապօրինությունների և զոռբայության մասին:
Ընտրությունը վերածել են` «վարչական ռեսուրսն ընդդեմ քաղաքացու» առանց կանոնների պրոցեսի»,- գրել է նա: