Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Yerkir.am-ը ներկայացնում է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգի բացառիկ տեղեկություններն առ այն, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան.
«Հանդիպումին չէին մասնակցած ոչ Հայոց Թեմը, ոչ անոր 16 եկեղեցական միութիւններէն մէկը, ոչ ալ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը կամ անոր անդամ համայնքի կազմակերպութիւններէն որեւէ մէկը։ Բացակայ էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրաւաբաններու Միութիւնը, Հայ Բժիշկներու Միութիւնը, Հայ Մասնագետներու Միութիւնը, Հայ Գործարարներու Միութիւնը, Հայ Ընդհանուր Բարեգործական Միութիւնը, Հայ Ակադեմիականներու Միութիւնը, Հայ Օգնութեան Միութիւնը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր Միութիւնները, եւ այլ կազմակերպութիւններ։ Չկար մէկ ճանչցուած անձնաւորութիւն կամ մտաւորական: Միւնիխի Հայ Միութեան նոր ընտրուած վարչութենէն ներկայ էր միայն մէկ անդամ»: