|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները, որոնք չեն ընդունում համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ Կազմակերպվել է ստորագրահավաք, և ընտրողների 60 տոկոսը միացել է ստորագրահավաքին։
Լրագրողների հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը ներկայացրեց «Ապրելու երկիր» խմբակցության՝ հունվարի 3-ին կառավարությանը գրավոր ներկայացված պահանջը, այն է՝ դադարեցնել ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու նոր ընտրություններ՝ հիմք ընդունելով ՏԻՄ-երի մասին օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետը։ Ըստ այդ դրույթի՝ երկշաբաթյա ժամկետում եթե համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա կառավարությունը նշանակում է նոր՝ արտահերթ ընտրություններ։
«Ստորագրահավաքին միացել է մոտ 6000 մարդ, որոնք պահանջում են կառավարությունից՝ պատասխանել խմբակցության գրությանը, որովհետև մինչև օրս կառավարությունը քայլեր չի ձեռնարկել, անգամ գրությանը չի պատասխանել»,- ասաց նա։
Արաքսյա Գրիգորյանը հայտնեց, որ գրությունն ուղղված է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, պահանջում են նրա կամ աշխատակազմից որևէ մեկի հետ հանդիպում՝ հանձնելու ստորագրություններն ու պարզելու, թե ինչո՞ւ չեն արձագանքում կուսակցության գրությանը։