Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրանը գործելու է վճռականորեն՝ պաշտպանելով իր շահերն ու տարածքային ամբողջականությունը, եթե ԱՄՆ-ն հարձակվի երկրի միջուկային ծրագրի օբյեկտների վրա: Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Հունվարի սկզբին Axios պորտալը, վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը իր թիմի, մասնավորապես սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերը: Արդյունքում Բայդենը վերջնական որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ։ Քննարկումը պայմանավորված չէր նոր հետախուզական տվյալների ի հայտ գալով, այլ ուղղված էր հնարավոր սցենարների մշակմանը, նշում են պարբերականի աղբյուրները:
«Իրանը գործելու է վճռականորեն՝ պաշտպանելով իր շահերն ու տարածքային ամբողջականությունը, նման դեպքերը միշտ ապակառուցողական են և չեն բխում կողմերից որևէ մեկի շահերից։ Եվ միջազգային իրավունքի տեսանկյունից, և մեր տեսանկյունից, մենք խստորեն դատապարտում ենք դա։ Իրանը ցանկացած իրավիճակում իր շահերը պաշտպանելու համար գործելու է ամենայն վճռականությամբ», – Բաղայի խոսքը փոխանցում է Tasnim գործակալությունը։