Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը:
Դատական այսօրվա նիստում հետազոտվում էին քրեական գործում առկա փաստաթղթերը:
Պաշտպան Սարգսյանը միջնորդեց հրապարակել գործով վկա Խաչատուր Խաչատրյանի ցուցմունքում առկա քննիչի հարցերը։
«Վկայի հարցաքննության արձանագրությունը գործով առկա ապացույց է, փաստական տվյալ է, որը էական նշանակություն ունի գործի համար։ Դատարանը անօրինական որոշում կայացրեց»,- հավաստիացրեց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը դատարանին ներկայացրեց բոլոր այն միջնորդությունները, որոնք դատաքննության ընթացքում մերժվել են. «Իրեղեն ապացույց ճանաչել շապիկը։ Առերեսել Հայկ Սարգսյանին և տուժողներին: Գործով տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանի վնասվածքների դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Չհանվեց անձնական հաշիվների վրա դրված արգելանքը։ Չվերաորակվեց մեղադրանքը, որը հարուցվել է ՔՕ 120-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը)»։