կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-18 11:31
Մշակույթ

Ցուցահանդես` նվիրված զոհված ազատամարտիկ, արվեստագետ Գևորգ Համբարձումյանի հիշատակին

Ցուցահանդես` նվիրված զոհված ազատամարտիկ, արվեստագետ Գևորգ Համբարձումյանի հիշատակին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Գևորգ և Աիդա Համբարձումյանների` «Կարոտի արահետներով» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվում է զոհված ազատամարտիկ, արվեստագետ Գևորգ Համբարձումյանի հիշատակին:

 

Արվեստագետ Գևորգ Համբարձումյանը սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժնում: 1985 թվականին ստացել է խեցեգործության և գեղանկարչության ոլորտում ստեղծագործող ժողովրդական վարպետի կոչում: Աշխատել է Գեղագիտական դաստիարակության կենտրոնում` որպես ավագ մեթոդիստ և խեցեգործ վարպետ: Հեղինակ է բազմաթիվ խաչքարերի, հուշարձան-կոթողների, գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական և մանրակերտ աշխատանքների: Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Հայաստանում և Ռուսաստանում: Զոհվել է 1994 թվականի ապրիլի 21-ին Արցախի Մարտակերտի շրջանում (գյուղ Կարմիրավան), տասներեք հերոս ընկերների հետ, անհավասար մարտում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» և այլ շքանշաններով ու պատվոգրերով:

 

Աիդա Համբարձումյանը մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և Մակեդոնիայում: Սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկական դիզայնի ֆակուլտետում: Դիզայներների միջազգային ուսանողական մրցույթի դիպլոմակիր է, բազմաթիվ գրքերի և ալբոմների ձևավորման հեղինակ: 2008-ից Դիզայներների միության անդամ է: