կարևոր
553 դիտում, 13 ժամ առաջ - 2024-12-24 17:09
Քաղաքական

Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան

Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան

Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել: Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, այդ հարցին նորովի անդրադառնալը խնդրահարույց է իրավական անվտանգության տեսանկյունից, այն ուղիղ ճանապարհ է՝ Հայկական կողմին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հսկայական չափերի հասնող փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև Արցախի հարցը մեկնընդմիշտ փակված համարելու թեզի հիմնավորվածության պատրանք  ստեղծելու տեսանկյունից:

«Այնուամենայնիվ, ինչը՞ կարող էր առնվազն աղոտ հիմք լինել բանակցություններում իբր Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու ընկալման համար:

Մեկ անգամ ևս ընդգծենք, որ մինչ այդ՝ 1990թ. դեկտեմբերի 10-ին Արցախն արդեն անկախացել էր հանրաքվեի արդյունքներով, ինչը վիճարկում էր ադրբեջանական կողմը: Տարաձայնությունները բանակցությունների միջոցով հարթելու նկատառումով էլ ստեղծվեց Մինսկի Խումբը, որի շրջանակներում և դրանից դուրս քննարկումները բացառապես ընթացել են Արցախի կարգավիճակը վերջնականապես հստակեցնելու իրավաքաղաքական եղանակներ ընտրելու ուղղությամբ, որոնք հանրությանը հայտնի են «փուլային» և «փաթեթային» անվանումներով:

Երկու դեպքում էլ միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե պարզապես վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե, ինչի արդյունքները բոլորի համար էլ ակնհայտ էին, մասնավորապես՝ հայկական կողմը մտահոգվելու ոչինչ չուներ, ուստի ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը: Հակառակ պարագայում ադրբեջանական կողմը վաղուց կհամաձայնվեր ...»,- գրել է նա։