|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել: Այս մասին ըստ «ինտերֆաքս»-ի՝ երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Դիակները, ենթադրաբար, հաստատության աշխատակիցների, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 1-ը՝ Վրաստանի։
Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Գերատեսչությունում չեն բացառում, որ դա դժբախտ պատահար է եղել։
«Նախնական զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չկան: Ըստ նախնական տեղեկությունների, ննջասենյակներին կից փակ սենյակում տեղադրվել է գեներատոր, որը միացվել է նախօրեին»,- նշում են ՆԳՆ-ից։