Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 3- ին Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այդ օրը՝ ժամը 23:00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 56-ամյա Հարություն Կազարյանից, որը հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 59 հասցեում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հաճախորդները հարձակվել են աշխատակիցների վրա, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ահազանգով ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ «Ջանո» ռեստորանում, ապա ռեստորանի դիմաց հաճախորդներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Արթուր Ֆեդոսևը և նրա եղբայրը՝ ՌԴ քաղաքացի, 46-ամյա Էդիկ ֆեդոսևը և նրանց ընկերը, ում տվյալները ճշտվում են, վիճաբանել են նույն ռեստորանի խոհարարի օգնական, 25-ամյա Գասպար Քէօրօղլյանի և ռեստորանի սեփականատեր Հ. Կազարյանի հետ, որի ժամանակ Է. և Ա. Ֆեդոսևներն ու նրանց ընկերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել խոհարարին ու ռեստորանի սեփականատիրոջը, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կայքի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին Է. և Ա Ֆեդոսևները ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն հրաժարվել են բացատրություն տալուց, որից հետո բաց են թողնվել:
Էրեբունու ոստիկանները պարզում են 3-րդ անձի ինքնությունը: Ֆեդոսևը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը պաշտոնյա է, աշխատում է պետական կառույցներից մեկում՝ որպես վարչության պետ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։