կարևոր
1033 դիտում, 3 օր առաջ - 2024-12-01 21:53
Քաղաքական

ՀՅԴ Արցախի կառույցի շրջաններում քննարկվել է Արցախ հավաքական վերադարձի իրավունքի իրացման հարցը

ՀՅԴ Արցախի կառույցի շրջաններում քննարկվել է Արցախ հավաքական վերադարձի իրավունքի իրացման հարցը

ՀՅԴաշնակցության Արցախի կառույցի մի շարք շրջաններում, անցած շաբաթվա ընթացքում, կազմակերպվել են ընկերական հանդիպումներ՝ ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցին անդամակցող շուրջ 200 ընկերների մասնակցությամբ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՅԴ Արցախի կառույցի կազմակերպական վիճակի, արցախցիների հիմնախնդիրներին, Արցախի հարցի միջազգային ընկալման, հավաքական վերադարձի իրավունքի իրացման, համահայկական և աշխարհաքաղաքական այլ հարցերի։

Մասնակիցները կիսվել են իրենց մտահոգություններով եւ հարցեր առաջադրել, որոնք վերաբերվում էին Արցախի իշխանությունների գործունեության, ՀՀ իշխանությունների՝ արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականության, մասնավորապես՝ նրանց կարգավիճակի եւ իրավունքների հետ առնչվող հարցերին։

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը  հնչած մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ է տվել: