Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ըստ տրամաբանորեն դատող ընթերցողի՝ «քրիստոնեական սիոնիզմ» տերմինը կարելի է ընդհանրապես անվանել օքսիմորոն, այսինքն՝ հակառակ իմաստներով բառերի համադրություն։ Գեղարվեստական գրականության մեջ հեղինակները հաճախ դիմում են օքսիմորոնների օգտագործմանը։ Օրինակ՝ հնչեղ լռություն, դառը ուրախություն, աղաղակող լռություն, բնօրինակ պատճեն, ճչացող լռություն, երկար պահ, ճշմարիտ սուտ, անկեղծ ստախոս, տաք սառույց, քաղցր ցավ եւ այլն: Գրողներին դա թույլատրվում է, նրանց մոտ օքսիմորոնը՝ գեղարվեստական ստեղծագործության գործիք է: Բայց եկեղեցում ծառայող եւ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար նման «ազատություններն» անթույլատրելի են։ Ենթադրում ենք՝ քրիստոնյաները պետք է դատապարտեն սիոնիզմը։ Վիքիպեդիան տալիս է այս հասկացության հետեւյալ սահմանումը․ «Սիոնիզմը (Երուսաղեմի Սիոն լեռան անունից) քաղաքական ազգային շարժում է, որի նպատակն է միավորել եւ վերակենդանացնել հրեա ժողովրդին իր պատմական հայրենիքում՝ Իսրայելի հողում (Էրեց – Իսրայել), ինչպես նաեւ գաղափարական հայեցակարգ, որի վրա հիմնված է այս շարժումը: Քաղաքական սիոնիզմի հիմնադիրը հասարակկան եւ քաղաքական գործիչ Թեոդոր Հերցլն է»։ Մեր երկրում քրիստոնյաները (հիմնականում ուղղափառներ) կասեն՝ Իսրայել պետության ստեղծումը վերջին օրերի նախօրեի նշանն է։ Ի վերջո, հրեաներին անհրաժեշտ է վերականգնել Երուսաղեմի տաճարը, կառուցել գրեթե երկու հազար տարի առաջ ավերված երկրորդ տաճարի տեղում երրորդ տաճարը։ Իսկ վերջինս նրանց պետք է, որպեսզի բոլոր հավատացյալ հրեաներից սպասվող մեսիան հայտնվի այնտեց։ Բայց դա, ըստ Նոր Կտակարանի, կլինի կեղծ մեսիա, որին քրիստոնյաներն անվանում են նեռ: Հետեւաբար, ցանկացած գիտակից, ճշմարիտ հավատացյալ քրիստոնյա չի կարող չլինել հակասիոնիստ։ Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ուղղափառ հրեա պետք է լինի սիոնիստ եւ լինել քրիստոնեության թաքնված կամ բացահայտ հակառակորդ: Թե քրիստոնեության, թե հուդայականության տեսանկյունից «քրիստոնեական սիոնիզմ» հասկացությունն իսկապես օքսիմորոն է։
Ներկայումս «քրիստոնեական սիոնիզմի» թեման անսպասելիորեն շատեին է հետաքրքրել աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Այս հետաքրքրության պատճառը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն էր։ Բոլոր դիտորդներն ու մեկնաբաններ ը ուշադրություն են դարձնում Իսրայելի հանդեպ Թրամփի առանձնահատուկ սիրուն, ինչը նա դրսեւորել է դեռեւս 2017-2021ին Սպիտակ տանն իր առաջին պաշտոնավարման ընթացքում։ Այս թեմայով գրվել եւ շարունակում են գրվել հոդվածներ, որոնց հեղինակներն ճեն վարանում Թրամփին անվանել «սիոնիստ»։ Իսկ ոմանք նույնիսկ նրան տալիս են «Ամերիկայի գլխավոր սիոնիստի» կոչումը։ Այդ մասին գրել եմ իմ՝ «Արդյո՞ք Դոնալդ Թրամփն Ամերիկայի գլխավոր սիոնիստն է» հոդվածում։ Արդյո՞ք Դոնալդ Թրամփը հրեա է եւ հուդայական: Չկա նաման բան։ Նա գերմանացի էմիգրանտների հետնորդ է (նրա տատիկն ու պապիկը ներգաղթել են ԱՄՆ 1885ին)։ Դավանանքը՝ պրեսբիտերականություն՝ բողոքականության դրսեւորումներից մեկը: Թրամփն իրեն հաճախ անվանում է «բողոքական» կամ «քրիստոնյա»։ Եվ ահա ամերիկյան մամուլում Թրամփին բնութագրում են ոչ միայն որպես սիոնիստ, այլ որպես «քրիստոնյա սիոնիստ»։ Իսկ Թրամփը, դատելով նրա բազմաթիվ հայտարարություններից այդպեսին զգում էիրեն։ Ընդ որում՝ Թրամփը ինչ-որ միայնակ էքսցենտրիկ չէ։ Նա ամերիկյան քրիստոնյա սիոնիստների մի ամբողջ բանակի ներկայացուցիչ է։
Христиане в нашей стране (это преимущественно православные) скажут, что создание Государства Израиль – признак приближения последних времён. Ведь иудеям нужно восстановление Иерусалимского храма, построение на месте разрушенного без малого две тысячи лет назад второго храма третьего храма. А последний им нужен для того, чтобы в нем воссел ожидаемый всеми правоверными иудеями мессия. Но это, согласно Новому Завету, будет лжемессия. Которого христиане называют антихристом. Следовательно, любой сознательный, истинно верующий христианин не может не быть антисионистом. Точно также как любой ортодоксальный иудей должен быть сионистом. И быть скрытым или явным противником христианства. Как с точки зрения христианства, так и с точки зрения иудаизма, понятие «христианский сионизм» – действительно оксюморон.
Միացյալ Նահանգների վերաբերյալ մեր (խորհրդյին եւ հետխորհրդային) գրականությունը սովորաբար ասում է՝ հիմնականում բողոքական երկիր է: ԱՄՆ բնակչության մոտավորապես կեսն իրեն բողոքական է համարում (երկրորդ կեսը՝ կաթոլիկներ, ուղղափառներ, մահմեդականներ եւ այլ դավանանքներ): Բողոքական անվանակարգերը բազմաթիվ են՝ լյութերականներ, կալվինիստներ, բապտիստներ, հիսունականներ, մեթոդիստներ, պրեսբիտերականներ, անգլիկաններ եւ այլն։ Յուրաքանչյուր անվանակարգի շրջանակներում կան մեծ թվով երանգներ։ Հասկանալի է՝ Ամերիկայում, որը հիմնականում բողոքական է, հենց այն քաղաքական գործիչները, ովքեր պատկանում են բողոքական եկեղեցիներին, սովորաբար դառնում են նախագահներ։ ԱՄՆ-ի պատմության մեջ եղել են միայն երկու նախագահներ, որոնք բողոքական չեն եղել․35-րդ նախագահ Ջոն Քենեդին, եւ 46-րդ նախագահ Ջո Բայդենը։ Նրանք կաթոլիկներ են։ Եվ ահա Բայդենի ընդհատած ավանդւոյթը կրկին վերականգնվում է. 47 – րդ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքական է: Ընդ որում՝ ոչ թե պարզապես բողոքական, այլ քրիստոնյա սիոնիստ։ Օրինակ, 44-րդ նախագահ Բարաք Օբաման իրեն նույնպես բողոքական էր համարում, բայց ոչ քրիստոնյա սիոնիստ։ Ամերիկացիների գնահատմամբ՝ ԱՄՆ բոլոր բողոքականների մոտ կեսը պատկանում է այսպես կոչված «ավետարանականներին»։ Նրանք բողոքական դավանանքների եւ վարդապետությունների կողմնակիցներն են, ովքեր ձգտում են իրենց կյանքում առաջնորդվել Սուրբ Գրքերով: Ի տարբերություն բողոքականների երկրորդ կեսի, ովքեր քրիստոնեությունն ընկալում են հիմնականում որպես «մշակութային ավանդույթ» եւ որոնց աչքի համար անվանում են «անվանական» քրիստոնյաներ: Թեեւ առաջիններն իրենց անվանում են «ավետարանականներ», նրանց համար կյանքի ուղեցույց են ոչ միայն չորս Ավետարանները եւ Նոր Կտակարանը, այլեւ Հին Կտակարանը: Ավելին, շատ «ավետարանիչների» համար Հին Կտակարանը առաջին տեղում է։ Այսպիսով, ըստ որոշ գնահատականների, Ամերիկայում ավետարանական բողոքականոթյան բոլոր անդամների մոտ կեսը քրիստոնեական սիոնիզմի հետեւորդներ են: Նրանք Իսրայելի կողմնակիցներն են։ Ընդ որում՝ հրեական պետությանը սատարելու պատճառները ոչ թե քաղաքական են, այլ, ինչպես ընդգծում են՝ հոգեւոր։ Նման աջակցությունը, իբր, բխում է Սուրբ Գրքից։ Ռուսաստանում (ըստ երեւույթին, պայմանավորված է նրանով, որ այն հիմնականում ուղղափառ երկիր է) քրիստոնեական սիոնիզմի թեմայով գրականություն գրեթե չկա։ Բայց Արեւմուտքում, հատկապես անգլո-սաքսոնական աշխարհում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա) մեծ թվով գրքեր են հրատարակվում քրիստոնեական սիոնիզմի վերաբերյալ։ Կներկայացնեմ մի քանիսը՝ առավել հայտնի․
Paul Richard Wilkinson. For Zion’s Sake: Christian Zionism and the Role of John Nelson Darby), 2008
Zev Chafets. A Match Made in Heaven: American Jews, Christian Zionists, and One Man’s Exploration of the Weird and Wonderful Judeo-Evangelical Alliance), 2007
Victoria Clark. Allies for Armageddon: The Rise of Christian Zionism), 2007
Grace Halsell. Prophecy and Politics: Militant Evangelists on the Road to Nuclear War), 1986
Donald M. Lewis. The Origins of Christian Zionism: Lord Shaftesbury and Evangelical Support for a Jewish Homeland), 2009
Rammy Haija. The Armageddon Lobby: Dispensationalist Christian Zionism and the Shaping of US Policy Towards Israel-Palestine), 2006
Irvine Anderson. Biblical interpretation and Middle East policy: the promised land, America, and Israel, 1917-2002), 2005
Ցանկալի է՝ քրիստոնեական սիոնիզմի թեմայով գոնե մեկ-երկու գիրք թարգմանվի ռուսերեն եւ հրատարակվի Ռուսաստանում։ Քանի որ առանց հասկանալու քրիստոնեական սիոնիզմի ազդեցությունը Արեւմուտքի երկրների (հատկապես անգլո-սաքսոնական աշխարհի) ներքին եւ արտաքին քաղաքականության վրա՝ դժվար է հասկանալ ժամանակակից աշխարհի շատ իրադարձություններ: Այդ թվում՝ քրիստոնյա սիոնիստ Դոնալդ Թրամփի ֆենոմենը։ Սիոնիզմի մասին խորհրդային եւ հետխորհրդային գրականության մեջ այս երեւույթի պատմությունը ամենից հաճախ սկսվում է 19-րդ դարի վերջին, երբ 1897ին Թեոդոր Հերցլի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ Բազելում տեղի ունեցավ Սիոնիստների առաջին համագումրը։ Իրականում սիոնիզմի պատմությունը պետք է սկսել առնվազն մի քանի դար առաջ: Քրիստոնեական սիոնիզմի գաղափարները սկսեցին ձեւավորվել դեռեւս 16-րդ դարում, երբ Մարտին Լյութերը սկսեց բարեփոխման գործընթացը, եւ բողոքականությունը սկսեց ձեւավորվել Եվրոպայում: Քրիստոնեական սիոնիզմի գաղափարախոսության ձեւավորման գործում հատկապես հաջողության են հասել պուրիտանները։ Նրանք հավատում էին, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Քրիստոսը խաչվեց Գողգոթայում, եւ երբ Հրեաստանը գրավվեց հռոմեացիների կողմից, եւ Երուսաղեմի տաճարը ոչնչացվեց (Մ.թ. 70-ին), հրեաները (ավելի ճիշտ՝ հուդայականներ) մնացին «Աստծո ընտրյալ ժողովուրդ»: Եվ որ «իսկական քրիստոնյաների» (կարդա՝ բողոքականների, ավելի ճիշտ՝ պուրիտանների) առաքելությունն է պաշտպանել եւ փրկել «Աստծո ընտրյալ ժողովրդի» մնացորդները։ Անգլիացի պուրիտանները կոչ էին անում իրենց հովանավոր Օ.Կրոմվելին նպաստել «Աստծո ընտրյալ ժողովրդի» վերաբնակեցմանը եվրոպական մայրցամաքից մառախլապատ Ալբիոնի կղզիներ։ Իսկ հետագյում անել հնարավորը, որպեսզի օգնել «Աստծո ընտրյալ ժողովրդին «տեղափոխվել» Ավետյաց երկիր», այսինքն՝ Պաղեստին։ Եվ հետո վերականգնել Հրեաստանը (Իսրայել), վերստեղծել Երուսաղեմի տաճարը եւ այլն եւ այլն: Վերապատմել դա հնարավոր չէ։ Եվ դժվար է հասկանալ, քանի որ պուրիտանների եւ նրանց միացած այլ բողոքականների յաս տեսակետներն անհաշտ հակասության մեջ են պատմության եւ էսխատոլոգիայի ուղղափառ ըմբռնման հետ (պատմության վերջի ուսմունքը): Քրիստոնեական սիոնիզմի դոգմաներին հետեւելը (չնայած այդ օրերին նման տերմին չկար), պուրիտանների եւ այլ բողոքականների կարծիքով, նրանց փրկության պայմանը կլինի:
Պարզվում՝է քրիստոնեական սիոնիզմին վերաբերող հարցերով հետաքրքրվել են բազմաթիվ հայտնի մարդիկ ինչպես Անգլիայում, այնպես էլ մայրցամաքային Եվրոպայում: Այստեղ, օրինակ, հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը: Պարզվում է՝ նա հետաքրքրված էր ոչ միայն ֆիզիկայով, այլեւ կրոնով, տարված էր օկուլտիզմով եւ կաբբալայով։ Նա նաեւ կանխատեսել է աշխարհի վերջը, որը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան 2060ը: Նա վստահ էր՝ աշխարհի վերջից առաջ տեղի կունենա հրեաների վերադարձն «Ավետյաց երկիր», կվերականգնվի Իսրայել պետությունը եւ կվերականգնվի Երուսաղեմի տաճարը։ Այդպիսին է Ամենակարողի կամքը, կարծում էր Իսահակ Նյուտոնը։ Եվ քրիստոնյաները (ավելի ճիշտ՝ բողոքականները) առնվազն չպետք է դիմադրեն այս կամքին։ Այլ ավելի լավ է նպաստել դրա կատարմանը:
Քրիստոնեական սիոնիզմի թեմայով Հին Աշխարհի հայտնի քաղաքական գործիչների, փիլիսոփաների, գիտնկանների եւ բողոքական աստվծաբանների մտորումների մասին կարելի է գրել մեկից ավելի գիրք: 19-րդ դարի վերջին Նոր Աշխարհը (այսինքն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները) դարձավ քրիստոնեական հասրակության հիմնական կենտրոնը: Ահա միայն մեկ հատկանիշ այն ժամանակվա ամերիկյան կյանքից: Այն քաղված է 1998ին Անգլիայում լույս տեսած մի գրքից՝ Փոլ Չարլզ Մերքլի, «Քրիստոնեական սիոնիզմի քաղաքականությունը, 1891-1948» (Merkley, Paul Charles. The Politics of Christian Zionism, 1891-1948): 1891ին ամերիկացի հայտնի քրիստոնյա սիոնիստ Յուջին Բլեքսթոունը ստորագրահավաք կազմակերպեց ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բենջամին Հարիսոնին հասցեագրված խնդրագրի ներքո։ Խնդրագիրը կոչ էր անում օգնել հրեաներին՝ վերադարձնել իրենց «Ավետյաց երկիրը»։ «Ինչո՞ւ այն տերությունները, որոնք 1878ի Բեռլինի խաղաղության պայմանագրով Բուլղարիան փոխանցեցին բուլղարացիներին, իսկ Սերբիան՝ սերբերին, այժմ չպետք է Պաղեստինը վերադարձնեն հրեաներին։ ... Այս նահանգները, ինչպես նաեւ Ռումինիան, Չեռնոգորիան եւ Հունաստանը, օտարվեցին թուրքերից եւ հանձնվեցին նրանց անկիջական տերերին։ Արդյո՞ք Պաղեստինը իրավամբ չի պատկանում հրեաներին»: Խնդրագիրը ստորագրել են 413 հայտնի ամերիկացիներ՝ ԱՄՆ գերագույն դատավորը, Ներկայացուցիչների պալատի խոսնակը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաերությունների հանձնաժողովի նախագահը եւ մի քանի այլ «ժողովրդական ընտրյալներ Կապիտոլիումից, Ռոքֆելլերը, Մորգանը եւ Ամերիկայի այլ հայտնի օլիգարխներ։
Ի դեպ, այս հռչակագիրը լույս աշխարհ եկավ 26 տարի ավելի շուտ, քան պատմագիտական գրականության մեջ առավել հայտնի «Բալֆուրի հռչակագիրը» (պաշտոնական հայտարարություն, որը պարունակվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Արթուր Բալֆուրի 1917ի նոյեմբերի 2-ին սիոնիզմի հրեական առաջնորդներից մեկին եւ Բրիտանական հրեական համայնքի ղեկավար Ուոլտեր Ռոտշիլդին ուղղված նամակում):
Քրիստոնյա սիոնիստների մեծ մասն այսօր գտնվում է ԱՄՆ-ում։ Ամերիկյան քրիստոնեական սիոնիզմի մասին ԱՄՆ-ում մեկից ավելի գիրք է գրվել։ Ճիշտ է՝ քննադատները շատ քիչ են, հիմնականում՝ գովասանքի եւ անկեղծ ջատագովության: Հատկապես ԱՄՆ-ում քրիստոնեական սիոնիզմի թեմայով շատ խանդավառ հրապարակումներ հայտնվեցին արդեն այս՝ 21-րդ դարում։ Եվ դա պատահական չէ։ Քանի որ նրա կողմնակիցների թիվը, ըստ ամենայնի, սրընթաց աճում է։
Վալենտին Կատասոնով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի