Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Օկուպանտ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից։
«Դրանցից մեկը ֆիզիկական շփումն է, և դա կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա: Այս պատճառով մինչեւ դեկտեմբեր հնարավոր չէ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել։ Դեկտեմբեր կամ հունվար այլ հարց է։
Կոնկրետ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են», - ասել է նա: