|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանի նախագահը խոսել է Բաքվում անցկացվելիք COP 29-ին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին։
«ՀԳՀԾ-ին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստան»,- նոյեմբերի 11-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջան ի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը հայտնել է, որ «Հայաստանին ևս COP-ին մասնակցելու հրավեր է ուղարկվել, բայց արդյոք այս երկիրը կմասնակցի, թե ոչ՝ կախված է հենց Հայաստանից»։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի միջոցառումը և Բաքվի պարտավորությունն էր հրավիրել բոլոր կողմերին։
Ալիևն այսօր Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման գործընթացը։ Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ սահմանների սահմանազատման հարցում։
«Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ առկա տարածքային պահանջները շարունակում են խոչընդոտ լինել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և այս Սահմանադրությունը պետք է փոխվի»,- առիթը բաց չթողել և հերթական անգամ կրկնել է Ալիևը։