Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը խիստ է արձագանքել Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված և 52 երկրների կողմից ստորագրված նամակին, որով կոչ է արվում Իսրայելի դեմ զենքի արգելանք սահմանել։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը մեղադրել է Թուրքիային այն բանի համար, որ վերջինս 52 երկրների աջակցությամբ հանդես է գալիս Իսրայելի դեմ զենքի արգելանքի օգտին՝ բնութագրելով այդ քայլը որպես չարամտություն։
Նոյեմբերի 1-ին Թուրքիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ին ներկայացված նամակում ներառվել են ստորագրող երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Բրազիլիան, Ալժիրը, Չինաստանը, ինչպես նաև Արաբական լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը:
Դանոնը նամակը որակել է որպես Իսրայել դեմ համախմբված և չարիքի առանցքի կողմից իրականացված զավեշտալի արարք՝ նշելով, որ Իսրայելը կշարունակի պաշտպանել իր շահերը ցանկացած քաղաքական և ռազմական հարձակումներից:
Նամակը, որը ստորագրել են 52 երկիր և 2 միջազգային կազմակերպություն, կոչ է անում «դադարեցնել զենքի և զինամթերքի վաճառքը Իսրայելին՝ կանխելու միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենսդրության խախտումները օկուպացված պաղեստինյան տարածքներում, առաջին հերթին Գազայում»։