կարևոր
19846 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-04 23:00
Տարածաշրջան

Ս. Զուրաբիշվիլու անձնական (ոչ պաշտոնական) էջով կիսված մի հրապարակման մասին. Արթուր Միրզոյան

Ս. Զուրաբիշվիլու անձնական  (ոչ պաշտոնական) էջով կիսված մի հրապարակման մասին. Արթուր Միրզոյան

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ, վիրահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանն անդրադարձել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու աղմկահարույց հայտարարություններին.

«Այս անգամ պետք է անդրադառնամ Սալոմե Զուրաբիշվիլու անձնական էջով (ոչ պաշտոնական) կիսված մի տուրիստական ընկերության անձնական հրապարակմանը, որտեղ սույն թվականի, նոյեմբերի 10-ին ընկերությունը հրավիրում է զբոսաշրջիկներին այցելել «պատմական Վրաստանի Լոռու մարզ» և առաջարկում է զբոսաշրջիկներին «վերհիշել և հարգել մշտական, միստիկական Մեծ Վրաստանը»։

Հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ այս ընկերությունը պարբերաբար նախաձեռնում է նման «պատմական զբոսաշրջություններ»։

Այս ամենին միանշանակ ուշադրություն չէի դարձնի, եթե այս ամենով չկիսվեր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր անձնական էջում (որը շատերը շփոթում են, որպես պաշտոնական էջ, այստեղ տեղադրում եմ ևս մեկ ապացույց, FactCheck.ge-ի նյութի հղումը, որտեղ նույնպես այս էջը նշվում է որպես նախագահի անձնական էջ https://factcheck.ge/.../42492-socialur-qselshi-salome..., բայց իմ խորը համոզմամբ, բոլոր նրանց ովքեր նման միջոցառումներ են կազմակերպում և ովքեր զբոսաշրջիկներին ուղեկցում են և չգիտենք, թե ինչ պատմություններ են պատմում, մուտքը Հայաստան պետք է արգելվի, քանի, որ դա բերում է հայատյացությանը, որին մենք դիմակայում ենք Վրաստանում։

Մի քանի օր առաջ երբ նախագահը Associated Press- ի հետ հարցազրույցում հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են և տարածելով սուտ տեղեկություն օգտագործելով «հայկական կարուսել» արտահայտությունը, ինչը վրդովմունք առաջացրեց ինչպես Վրաստանում բնակվող որոշ հայերի մոտ, նույնպես էլ Հայաստանում և սփյուռքում։

Հաշվի առնելով, ներկա ետընտրական իրավիճակը Վրաստանում, անձամբ ես որոշեցի զերծ մնալ նախագահի հայտարարությանը որակավորում տալուց, բայց երբ երկրի նախագահը կիսում է նման գաղափարներ և ավելին՝ իրեն թույլ է տալիս կիսվել երկրի նախագահին ոչ վայել հրապարակումով, դա առաջացնում է արդար վրդովմունք և ծագում են մի շարք հարցեր. https://www.facebook.com/share/p/FXdc9J5zo7QFbzhR/»: