կարևոր
565 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 18:22
Քաղաքական

Երևանի հետ բանակցություններում առաջընթաց կա. Բայրամով

Երևանի հետ բանակցություններում առաջընթաց կա. Բայրամով

Լուրջ առաջընթաց է նկատվում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Բայրամովը նշել է, որ, ընդհանուր առմամբ, նախագիծը համակարգելու աշխատանքներ են տարվում, միևնույն ժամանակ հերթական անգամ հնչեցրել ադրբեջանական քարոզչության հայտնի հերթական խոսույթը, թե «գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են Ադրբեջանի դեմ»։

Նշենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտնել է, որ անհեթեթ ու անհիմն են Բաքվի այն պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ։