կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 17:15
Հասարակություն

Գորիս-Որոտան ճանապարհին պատահարից 3 մարդ է տուժել

Գորիս-Որոտան ճանապարհին պատահարից 3 մարդ է տուժել

Օգոստոսի 21-ին, ժամը 14.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Որոտան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում ավտոմեքենա է կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Որոտան հատվածի 16-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի 80 OS 990 պ/հ (վարորդ` 1956թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը, ուղևորներ՝ 1972 թ. ծնված Մ. Հ-ը, 1999թ. ծնվածԼ. Հ.-ը և 1998 թ. ծնված Զ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիս քաղաքի ԲԿ-ը, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: