|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լեհաստանը որոշել է տարհանել իր քաղաքացիներին Լիբանանից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։
«Իրավիճակը Լիբանանում շատ լարված է։ Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել։ Մեր առնվազն տասնյակ քաղաքացիներ սպասում են երկիր վերադառնալուն։ Նրանք Լեհաստան կժամանեն առաջիկա օրերին»,- ասել է Վրոնսկին։
Նա հավելել է, որ խոսքը Լիբանանում տեղակայված լեհերի կազմակերպված խմբերի մասին չէ։ «Նրանք հիմնականում մարդիկ են, ովքեր աշխատում են այնտեղ, ապրում են այնտեղ իրենց ընտանիքներով»,- պարզաբանել է Վրոնսկին:
Նա նշել է, որ Լիբանանից տարհանումը դեռևս հնարավոր է ավիաընկերությունների թռիչքներով։ «Մեկնում դեռևս հնարավոր է, քանի որ դեռ կան չարտերային չվերթներ, թեև ավիաընկերությունների մեծ մասն արդեն դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։