| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանն սկսել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, ռուսական ռազմական և ռազմածովային ուժերի մշտական բազայի կառուցումը, գրել է առցանց Bellingcat-ի հետաքննող լրատվամիջոցը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Bellingcat-ի ուսումնասիրած արբանյակային պատկերների՝ շինարարական գործունեությունն արագացել է 2024 թվականի սկզբից, նկատվել է մի քանի նոր շինություն:
Ըստ վերջին տվյալների՝ Օչամչիրեում կառուցվելիք բազայի տարածքում կառուցվել են մի քանի նոր հիմքեր, հավանական շինարարական գործընթացների համար մաքրվել է մի քանի տարածքային միավոր, ստեղծվել է նոր պարագիծ, որը զգալիորեն կմեծացնի բազայի տարածքը։ Նավահանգստից դեպի արևելք մաքրվել է մոտ 36 հազար քառակուսի մետր տարածք, որտեղ ռազմաբազայով անցնելու են երկաթուղագծերը։ Նաև նկատվել է մեծ բետոնե հիմք (100×40 մետր), որը կառուցվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:
Փորձագետների կարծիքով՝ բազան Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դա ապահով ապաստարան կդառնա ռուսական նավատորմի համար, որը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախակի թիրախ է դարձել ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր:
Ռուսաստանը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել Օչամչիրեում ռազմածովային բազայի կառուցման մասին։ Պարզ չեն դեռևս Ռուսաստանի երկարաժամկետ նպատակները բազայի կառուցման առումով: