կարևոր
2278 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-25 14:47
Հասարակություն

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն առաջարկում է վիզայի համար դիմելու դյուրին ընթացակարգ

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն առաջարկում է վիզայի համար դիմելու դյուրին ընթացակարգ

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն առաջարկում է նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս դյուրին և ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և Գերմանիայում երկարաժամկետ կացության վիզայի համար: 

«Auslandsportal նոր հարթակը հնարավորություն է տալիս դյուրին և ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և Գերմանիայում Ձեր երկարաժամկետ կացության վիզայի համար։ Առցանց լրացրեք Ձեր դիմումը և հանձնեք Երևանում Գերմանիայի դեսպանությանը՝ դիմումի լիարժեքությունը նախապես ստուգելու համար։ Այդպես Դուք առանց սպասելացուցակում նախնական գրանցման կարող եք լավագույնս նախապատրաստվել դեսպանությունում կայանալիք արագացված անձնական հարցազրույցին, որի ընթացքում կներկայացնեք Ձեր բիոմետրիկ տվյալները (մատնահետք և լուսանկար)։

Ներկայիս պիլոտային փուլում հասանելի են միայն երկարաժամկետ կացության համար տրվող որոշակի վիզայի տեսակների (այսպես կոչված Ազգային վիզաների) համար առցանց դիմելու հնարավորությունները։ Վիզայի մյուս տեսակների, հատկապես Շանս-քարտի համար առցանց դիմելու հնարավորությունները կհաջորդեն քայլ առ քայլ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: